ՌԴ ՊՆ-ն հայտնում է օգոստոսի 16-ին Շուշիի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ ՊՆ-ն հայտնում է օգոստոսի 16-ին Շուշիի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն




Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրենց առաքելությունը: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն:

«Հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Միաժամանակ, 2021 թ. օգոստոսի 16-ին՝ 21:00-21:15-ը Շուշիի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ռուս խաղաղապահների աջակցությամբ միջադեպը հարթվել է: Տուժածներ չկան»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն: