«Կարճ էր կյանքդ բալես» Կանաչաչյա հերոս Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 21 տարեկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կարճ էր կյանքդ բալես» Կանաչաչյա հերոս Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 21 տարեկան




Կանաչաչյա Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 21 տարեկան։

Մխիթար Գալեյանի ժամկետային զինծառայություն անցնում էր Արցախի ծաղկուն շրջաններից մեկում՝ Հադրութում։ Այսօր էլ նրա մայրը ֆեյսբուքյան իր էջում երբեմնի ծաղկուն քաղաքի գրկում արված լուսանկարներ է հրապարակում, կարոտով հիշում օրերը, երբ գնում էին այնտեղ որդուն տեսակցելու։

Մխիթարի ծառայության ավարտին չորս ամիս էր մնացել, ծնողներն անհամբեր սպասում էին որդու վերադարձին, պլանավորում, թե ինչպես են դիմավորելու, ինչպես են նշելու վերադարձը, ինչ են նվիրելու...

Մխիթարի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Պատերազմը սկսելու հենց առաջին օրից ներգրավված է եղել թշնամու դեմ գործողություններում։ Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում հերթական հրթիռակոծության ժամանակ նա իր մարմնով փակել է ընկերոջը։ Աբիկը փրկվեց, Մխիթարը հերոսացավ...