«Էրնեկ էս ժամանակ Մխոս». Արցախի Հերոս Էդգար Մարկոսյանը հրապարակել է իր և անմահացած հերոս Մխիթար Գալեյանի զրույցից հատված և շնորհավորել հերոսի ծննդյան օրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Էրնեկ էս ժամանակ Մխոս». Արցախի Հերոս Էդգար Մարկոսյանը հրապարակել է իր և անմահացած հերոս Մխիթար Գալեյանի զրույցից հատված և շնորհավորել հերոսի ծննդյան օրը



Արցախյան վերջին պատերազմում հերոսացած, շատերի սիրելի հերոսի կերպար դարձած Մխիթարն օգոստոսի 17-ին  կբոլորեր ծննդյան քսանմեկ տարին։ Մխիթարը ծնունդով Երևանից էր։ Իր մարդկային որակների շնորհիվ շատ սիրված ու հարգված էր իր շրջապատում։


Արցախի Հերոս Էդգար Մարկոսյանը հրապարակել է իր և անմահացած հերոս Մխիթար Գալեյանի զրույցից հատված և շնորհավորել հերոսի ծննդյան օրը:




Մխիթարի զինծառայությունն անց է կացել Հադրութում։ Նրան ընդամենը երեք ամիս էր մնացել, որ ավարտի ծառայությունն ու տուն վերադառնա, երբ սկսվում է քառասունչորս օր ձգված հայտնի ու աննախադեպ պատերազմը։



Պատերազմական գործողություններից մեկի ժամանակ Մխիթարն իր երկու ընկերների հետ է լինում։ Երբ հակառակորդի hարվածից ընկերներից մեկը՝ Արթուրը, վիրավորվում է, Մխիթարն ու մյուս ընկերը՝ Հայկը, վազում են նրան օգնելու։

Այդ ժամանակ լինում է երկրորդ hարվածը, ինչի արդյունքում Մխիթարն ու Հայկը զոհվում են, այդպիսով կենդանի վահան դառնալով Արթուրի համար և փրկելով նրա կյանքը։

Մխիթարի ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել այն փաստը, որ իրենց լուսավոր զավակն այլևս չկա։