Մանվել Խնձրցյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանվել Խնձրցյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Ուֆայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մինչև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում 6:2 հաշվով առավելության է հասել ղրղզ Աբդիմալիկ Կարաչովի նկատմամբ:

Քիչ առաջ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին 10:0 հաշվով ու վաղը կվիճարկի ոսկե մեդալը Իրանը ներկայացնող մարզիկի հետ: Իսկ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը պարտվեց կիսաեզրափակիչում ու վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի:






Սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք են ստացել նաև Արմեն Մուսիկյանն (74 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ): Նրանք երկուսն էլ պարտվել էին քառորդ եզրափակիչում: