Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահները




Եղծահող գյուղի անվտանգությունն այժմ ավելի ապահով է. տեղում շուրջօրյա հսկողություն են իրականացնելու խաղաղապահները։

Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի կառավարության աղբյուրը։
«Ադրբեջանցի զինվորները հետ են քաշվել, նրանց զբաղեցրած դիրքերը դատարկ են։ Սահմանն այդ հատվածում այսուհետ շուրջօրյա ռեժիմով կհսկեն ռուս խաղաղապահները, և գյուղի անվտանգությունն այժմ ավելի ապահովված է»,–ասաց մեր աղբյուրը։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե հայ զինվորականները լքել են իրենց դիրքերը Եղծահողի հատվածում, և ադրբեջանցիներն են դրանք զբաղեցրել։ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը երեկ լրագրողներին հայտնել էր, որ հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։

Հավելենք, որ Շուշիի շրջանի չորս գյուղեր (Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր) մեր հսկողության տակ են։