Որտե՞ղ կանցկացնի հանգիստը Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. «Ժողովուրդ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որտե՞ղ կանցկացնի հանգիստը Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. «Ժողովուրդ»



Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը օգոստոսի 26-ից պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրև

ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, և ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում»:

Պարբերականը հիշեցնում է նաև, որ օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու ու ենթադրություն է հայտնում, որ վարչապետը հնարավոր է անգամ խորհրդարան չգնա՝ գերադասելով արձակուրդ մեկնել։