Սկսվել է Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը․ Ինչ զենքի մասին է խոսքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սկսվել է Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը․ Ինչ զենքի մասին է խոսքը



Երեւանը ցույց կտա Ռուսաստանից ձեռք բերված զենքը, երբ դրա ժամանակը գա: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Մենք ունենք բազմաթիվ միջոցներ, որոնց մասին ներկայում խոսելը նպատակահարմար չէ», ասել է Դավթյանը:

Նախորդ օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին մատակարարել և շարունակում է զենք մատակարարել:

Միաժամանակ, Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարությունում տեղի են ունենում քննարկումներ հանրապետությունում տեղակայված 102 -րդ ռուսական ռազմակայանի ուժեղացման վերաբերյալ: Բազայի մարտունակության բարձրացումն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում, նշել է Գրիգորյանը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Գյումրիի իր բազային, դա անվանելով մատակարարում Հայաստանին: Ինչ կտա սա Հայաստանի անվտանգությանը՝ մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում, որը կոչվում է նաև ռուսական զենքի պարտություն:

Ալիևը Ռուսաստանի՝ Հայաստանի «փրկչի» կերպարը վերականգնելու համար, մեղադրել է Մոսկվային Հայաստանին զենք մատակարարելու մեջ: Սակայն այստեղ մեկ այլ շերտ էլ կա։

Մոսկվան արձագանքել է՝ զենքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 19 -ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք համապատասխան փոխգործակցություն ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»: Հին ու ծանոթ արտահայտություն է, այնպես չէ՞։ Մոսկվան «հավասարակշռության» պատրվակով Բաքվին կտրամադրի հարձակողական զենքի նոր տեսակներ:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին դաշույն էր նվիրել: «Մենք կարող ենք համարել, որ Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը սկսվել է», ասվել էր Շոյգուն:

Սա, իհարկե, այն «Կինժալը» (դաշույն) չէ․ ռուսական գերձայնային ավիացիոն հրթիռային համակարգ, որը «Իսկանդեր» համալիրի ավիացիոն տարբերակն է, որը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին սկսեց փորձնական մարտական ​​հերթապահություն իրականացնել Հարավային ռազմական օկրուգի օդանավակայաններում:

Հայաստանի պաշտպանության նախարարին նվիրել են սովորական դաշույն: Ինչ վերաբերում է «նոր» զենքին, ապա օգոստոսի 11-ին Հայաստանը փորձարկեց կատարելագործված «OSA-AK» զենիթահրթիռային համալիրները:

Սա կարճ հեռահարության ՀՕՊ համակարգ է, որը նախատեսված է անձնակազմով և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: