Շուռնուխում պատրաստ են ցանկացած զարգացման - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուռնուխում պատրաստ են ցանկացած զարգացման




Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ սահմանապահները գյուղում ուժեղացված հսկողություն են իրականացնում, իսկ նրանք, ովքեր զենք ունեն, պատրաստ են ցանկացած զարգացման։

Եթե Կապան-Աղավնի ավտոճանապարհը շահագործման հանձնեն, Կապանից Գորիս գնալու հարցը կլուծվի, բայց Որոտանն ու Շուռնուխը կմնան շրջափակման մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Դեռ Որոտանը Խոտ գյուղով մեկ այլընտրանքային ճանապարհ ունի. կարող են վերանորոգել, այնտեղով մարդկանց տեղաշարժն ապահովել, իսկ Շուռնուխը մնում է փշալարերից կախված»,- ասաց նա։

Գորիս խոշորացված համայնքի վերջին գյուղի երթևեկելի ճանապարհահատվածի ճակատագիրն անորոշ է։ Արշակյանի խոսքով` Սյունիքի մարզպետարանից հորդորում են մտածել այլընտրանքային ճանապարհների մասին, բայց բնակիչները պատրաստ են ցանկացած զարգացման։

«Անհանգստություն կա էլի, բայց ժողովուրդը գիտի, որ իր կողքը կանգնած են իր բալեքը, իր սահմանապահ զորքը` ավելի ուժեղ, ում ձեռքին էլ զենք կա` ուշադիր, կազմ ու պատրաստ սպասում են, որ Աստված չանի` կոնֆլիկտ առաջանա, կարողանան մեկը մեկին օգնել։ Ոչինչ չի բացառվում։ Երբեք չպետք է մոռանալ, որ մեր հարևանը թուրք է»,- նշեց Արշակյանը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։