Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը




ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: