Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու, և ես հպարտ եմ, որ արել եմ դա. Հովհաննես Բաչկով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու, և ես հպարտ եմ, որ արել եմ դա. Հովհաննես Բաչկով




Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, MTK GLOBAL մենեջերական ընկերության պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Շատ հպարտ եմ ու շատ շնորհակալ: Չեմ կարծում, թե հայ ժողովրդին լիարժեք ուրախացրել եմ, քանի որ չեմ դարձել ոսկե մեդալակիր, բայց այն աջակցությունից, որ ստացել եմ, կարելի է ենթադրել, որ մարդիկ իսկապես հետևում էին իմ ելույթներին, արթնանում էին ժամը 6-ին, որպեսզի հետևեն իմ մենամարտին, և դա հիանալի է: Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու, և ես հպարտ եմ, որ արել եմ դա՝ մեդալ նվաճելով»,- ասել է Բաչկովը: