Sex and The City ֆիմի նկարահանման հրապարակը շարունակում է մնալ պապարացիների ուշարության կենտրոնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Sex and The City ֆիմի նկարահանման հրապարակը շարունակում է մնալ պապարացիների ուշարության կենտրոնում




Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Սառա Ջեսիքա Փարքերին և Սինթիա Նիքսոնին նկատել են Նյու Յորքում՝ Sex and The City հայտնի ֆիլմի վերաէկրանավորման հրապարակում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հիշեցնում, որ դերասանուհիները վաղեմի ծանոթներ են։

Պապարացիների կողմից արված լուսանկարներում դերասանուհիները մասնակցում են հերթական դրվագի նկարահանումներին, որում գունագեղ հանդերձանքով են։ Սառա Ջեսիքա Փարքերը կրում է կաթնագույն տաբատ՝ այն համադրելով սև գործվածքից բաճկոնի և ծղոտե գլխարկի հետ, իսկ Նիքսոնը կրում է գունավոր դասական զգեստ և կանաչ բարձրակրունկ սանդալներ։

Հայտնի է, որ դերասանուհիներն առաջին անգամ միասին աշխատել են 1982 թվականին՝ Sex and The City հայտնի ֆիլմի ստեղծումից դեռ 16 տարի առաջ։ Ֆիլմի տեսարաններից մեկի լուսանկարը հայտնել է համացանցում, որին կից գրված է եղել․«Սիրալիր եղեք ձեր գործընկերների հետ։ Հնարավոր է դուք 39 տարի անց կրկին աշխատեք միասին»։