Մբապեի դուբլն ու Մեսսիի նորամուտը ՊՍԺ-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մբապեի դուբլն ու Մեսսիի նորամուտը ՊՍԺ-ում




Ֆրանսիայի Լիգա-1-ի 4-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Ռեյմսին»։

16-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը բացել է Կիլիան Մբապեն։ 63-րդ րոպեին Աշրաֆ Հաքիմիի փոխանցումից հետո Մբապեն դուբլ է ձևակերպել։ 66-րդ րոպեին Նեյմարի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Լիոնել Մեսսին՝ նորամուտը նշելով փարիզյան թիմի կազմում։

ՊՍԺ-ն միանձնյա գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։