Մոսկվայում մահացել է «Кухня» սերիալի դերասան Արթուր Դիլանյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվայում մահացել է «Кухня» սերիալի դերասան Արթուր Դիլանյանը




Մոսկվայում մահացել է թատրոնի եւ կինոյի ռուս դերասան Արթուր Դիլանյանը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Ըստ հեռուստաընկերության աղբյուրի տեղեկատվության, Դիլանյանն իրեն վատ է զգացել դրսում, կանչել են շտապօգնություն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել արտիստի կյանքը։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը։

Արթուր Դիլանյանը եղել է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան, զբաղվել է նաեւ դուբլյաժով, հանդես է եկել որպես սցենարիստ եւ պրոդյուսեր։ Լայն հանրությանը նա առաջին հերթին հայտնի էր իր մասնակցությամբ այնպիսի հայտնի սերիալներում, ինչպիսիք են «Кухня», «Վորոնինները», «Վերջին Մագիկյանը», «Ջոկերը», «Երկու անգամ երկուս»։