Արամեի և Աննայի որդու մկրտությունն ու քավորի ընտրությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամեի և Աննայի որդու մկրտությունն ու քավորի ընտրությունը




Երգիչ Արամեն և կինը՝ Աննա Թովմասյանը, այսօր՝ օգոստոսի 30–ին, մկրտել են իրենց որդուն՝ Մարատին։ Ծնողները որպես երկրորդ անուն փոքրիկի համար ընտրել են Միքայելը։

Tert.am Life–ի հետ զրույցում Աննան ասաց, որ քավորի ընտրության հարցում կանգ են առել իրենց ընտանիքի մտերիմ ընկերների վրա։ Ընտանիքը հայտնի չէ, բայց նրանց հետ բարեկամությունը տարիների վաղեմություն ունի։ Նրանք եղել են նաև զույգի դստեր՝ Աննա Մարիայի կնքահայրն ու կնքամայրը։

«Մենք էլ իրենց բալիկների քավորն ենք»,– նկատեց Աննան։



Մայրիկը մանրակրկիտ է մոտեցել օրվա տորթի ընտրությանը, որը հրեշտակի տեսքով է։ Նշենք, որ Մարատը 1 տարեկան 8 ամսական է։ Զույգն իր առաջնեկին՝ Աննա Մարիային, ևս փոքր տարիքում մկրտեց։ Աննա Մարիայի մկրտությունն իր 1–ամյակի օրն էր։

Երկրորդ բալիկի՝ Մարատի Մկրտությունը կայացավ զույգի համատեղ կյանքի 8–րդ տարեդարձին։ 2013–ին այս օրը պետք է կայանար Արամեի և Աննայի հարսանիքը, սակայն Արամեի հայրիկի անժամանակ մահվան պատճառով այն հետաձգվեց։ Զույգն ամուսնացավ առանց հարսանիքի, իսկ պսակադրության արարողությունը կայացավ մի քանի տարի անց։