Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն Ադրբեջանի հետ այս պահին չի ընթանում. ՀՀ ԱԳ նախարար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն Ադրբեջանի հետ այս պահին չի ընթանում. ՀՀ ԱԳ նախարար




Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն (Ադրբեջանի հետ- խմբ.) այս պահին չի ընթանում։ Եթե երբևէ նման բանակցություն մեկնարկի, ապա դրա մի մասը պետք է վերաբերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, որը հիմնված կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամրագրած սկզբունքների վրա», - ասաց Միրզոյանը։