Լրահոս

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին




Առցանց անցկացվող Aimchess US Rapid արագ շախմատի մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 3:1 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Մեր հայրենակիցը հաղթանակով սկսեց մրցամարտը, սակայն 2-րդ պարտիայում պարտություն կրեց: Իսկ ահա 3-րդ և 4-րդ պարտիաներում Լևոն Արոնյանը վստահ հաղթանակներ տարավ:

Վաղը կկայանա երկրորդ մրցամարտը: Կիսաեզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանը 4 հնարավորից նվազագույնը պետք է վաստակի 2 միավոր, հակառակ դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: