Այսօր երգչուհի Մարիի հարսանիքն է․ ՖՈՏՈՇԱՐՔ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր երգչուհի Մարիի հարսանիքն է․ ՖՈՏՈՇԱՐՔ




Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն այսօր ամուսնանում է իր ընտրյալի՝ Վահեի հետ: Զույգի պսակադրությունը կատարվել է Օձունի տաճարում: Մարիի հարսանեկան օրվա կադրերով ինստագրամյան իրենց էջերում կիսվել են նրա ընկերները՝ երգիչներ Անուշիկ Ալավերդյանն ու Ռոբերտ Քոլոյանը եւ ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

Ավելի վաղ Մարին իր էջում, պարբերաբար, հրապարակումներ էր ներկայացնում, որոնցից պարզ է դառնում, որ իր հարսանեկան պարը նա վստահել է «Ամարաս» համույթի ղեկավար, պարուհի Վիկա Մարտիրոսյանին:

Մարին հեռուստատեսությունում է վաղ տարիքից: Մանկության տարիներին նա հայտնի էր «Հապետ շոու»-ում իր հեքիաթներով, ավելի ուշ՝ նրան հեռուստադիտողը բացահայտեց նաեւ՝ որպես երգչուհի: Նրա հայտնի հիթերից է «Դառը սեւ սուրճը», որը երգչուհին տարիներ անց ներկայացրեց նոր տարբերակով:

Վերջին շրջանում Մարին ակտիվ չէ՝ որպես երգչուհի, սակայն երկար տարիներ է՝ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց արդեն՝ կադրից դուրս: