Ծնվել է Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը` Արփին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը` Արփին




Բարի լուրը հայտնել է Արցախի պետնախարարը` facebook-ի իր էջում.

«Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:

Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին:

Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:

Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:

Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է», – գրել է Բեգլարյանը

Նշենք, որ Արտակ Բեգլարյանը և Արմինե Վարդանյանը ամուսնացել են 2017 թվականի հունիսի 3-ին Արցախում։ Հարսանիքը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի քավորությամբ: