Որտե՞ղ է Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը, ում նա երեկ թաղել էր. ինչո՞ւ նա չի շփվում իրենց երեխայի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որտե՞ղ է Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը, ում նա երեկ թաղել էր. ինչո՞ւ նա չի շփվում իրենց երեխայի հետ




Ւնչպես արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստերը դպրոց ուղեկցելիս արել էր հետևյալ գրառումը.



«Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն–մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարևորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են ։Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ և մայր ….
֊Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել….
Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր…
Բալես, դու պապա չունես` մեռել ա…..»:



Այն, որ Նաիրան թաղում է ոչ հանգուցյալ նախկին ամուսնուն՝ Վանին, օրինաչափ է, քանի որ գրեթե բոլոր հարցազրույցներում նշոմ է, որ Վանը չի շփվում երեխայի հետ և որևէ ձևով չի աջակցում նրան:



Starnews-ը փորձեց հավելյալ տեղեկություն ստանալ Վանի մասին, ով տարիներ առաջ բավական ակտիվ էր համացանցում, ավելին՝ նույնիսկ հարցազրույցներ էր տալիս, սակայն վերջինս օնլայն հարթակում բավական փակ է, հազվադեպ է լուսանկարներ հրապարակում, որպես կանոն, դա անում է միայն ընկերների համար:



Վանը չի արձագանքում նաև Նաիրայի հրապարակային վիրավորանքներին: Նա, կարծես թե, ամուսնացել է:



Հիշեցնենք, որ Նաիրա Մովսիսյանն ու երեխայի հայրը՝ Վան Հակոբյանը, բաժանվել են ամուսնությունից կարճ ժամանակ անց։