Էմանուել Հակոբյանը՝ իր անհատական գործունեության և դրա հաջողված լինելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էմանուել Հակոբյանը՝ իր անհատական գործունեության և դրա հաջողված լինելու մասին


Երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը, աշխատելով և համագործակցելով հայ հայտնիների հետ, զբաղվում է նաև իր անհատական գործունեությամբ։ Ժամանակ առ ժամանակ երաժիշտն ունկնդիրների դատին է հանձնում իր ստեղծագործությունները, որոնք իրեն հատուկ երաժշտական ոճերի մեջ են։

Videotubes.am-ը զրուցել է Էմանուելի հետ՝ իր անհատական ստեղծագործությունների, դրանց հաջողության և տարբերվող լինելու մասին։

«Առաջին աշխատանքս «Slamp»-ն էր, որն ունի նաև իր տեսահոլովակը։ «Slamp»-ի գաղափարն ինձ մոտ առաջացել է մեկ այլ՝ ոչ իմ աշխատանքի ստեղծման ընթացքում։ Ընդամենը մեկ օրևինձ համար պարզ էր, թե ինչպիսի գործ եմստեղծելու։ Եվ չնայած սրան՝ պետք է ասեմ, որ մեկ տարի պահանջվեց, որպեսզի այն վերջնական տեսքի գա, քանի որ այն երգ չէ, այլ միայն երաժշտություն, իսկ այս դեպքում շատ ավելի դժվար է»,- ասաց Էմանուելը և մանրամասնեց, որ այս ստեղծագործությունը ստեղծելիսմիանգամից մի քանի երաժշտական ոճ է խառնել իրար, այդ թվում նաև՝ արևելյան ելևէջներ»,- ասաց Eman-ը։

 
 Խոսելով թվով երկրորդ աշխատանքի մասին՝ երաժիշտը նշեց․

«Այն էապես տարբերվում է «Slamp»-ից», կոչվում է «The Melody of Nature»։ Այս ստեղծագործության ընթացքը դադարներով է եղել, ստեղծվել է մի քանի ամսում։ Ամբողջովին Oriental Deep House ոճի մեջ է, որն ամբողջ աշխարհում բավական սիրված և ընդունված է։ «The Melody of Nature» աշխատանքը երկար ճանապարհ գնալու, բնությունը վայելելու և առօրյա հոգսերից կտրվելու միջոց է շատերի համար։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր համար տվյալ աշխատանքի մեջ իր ներաշխարհին մոտ ինչ-որ բան հաստատ կգտնի՝ սեր, հանգստություն, կիրք, աշխարհը, բնությունն առհասարակ նորովի ընկալելու և սիրելու զգացողություն»,- նշեց Էմանուել Հակոբյանը։