Ջասթին Բիբերն՝ անհարմար իրավիճակում. երգչին պատահաբար «հագցրել» են Քիմ Քարդաշյանի ապրանքանիշի ներքնազգեստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջասթին Բիբերն՝ անհարմար իրավիճակում. երգչին պատահաբար «հագցրել» են Քիմ Քարդաշյանի ապրանքանիշի ներքնազգեստը




ամացանցի օգտատերերին զվարճացրել է խոշոր վահանակին ցուցադրված լուսանկարը, որը փակցված է Լոս Անջելեսում գտնվող հյուրանոցի պատին։ Գովազդային վահանակի աշխատանքը խափանվել է, ինչն անհարմար դրության մեջ է դրել հայտնի երգիչ Ջասթին Բիբերին։

Վահանակը հերթով ցուցադրել է Balenciaga-ի գովազդը, որում նկարահանվել է երգիչը եւ Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ներքնազգեստի ապրանքանիշի գովազդը։ Ինչ-որ պահի խափանում է տեղի ունեցել, պատկերները խառնվել են, եւ Բիբերն անցորդների առաջ հայտնվել է սեւ կաշվե վերարկուով, կանացի անդրավարտիքով ու մերկ ոտքերով։ Վահանակն այդ տեսքով մնացել է ամբողջ գիշեր, հաջորդ օրն այն նորոգել են։



Լուսանկարը, որն արագորեն տարածվել է համացանցում, իր Ինստագրամյան էջում հրապարակել է դերասան Ջեյքոբ Էլորդին։

«Ջասթին Բիբերը՝ Skims Balenciaga-ի գովազդում. սա երջանիկ իրասարձություն է, որի մասին կարելի է միայն երազել երկուշաբթի տուն գնալու ճանապարհին»,- Twitter-ում գրել է ականատեսներից մեկը։


Գլխավոր լուսանկարը՝ Getty Image