Տիմատին սիրավեպ ունի ուկրաինացի մոդելի հետ. աղջկան «նույնականացրել» են մատնահարդարման միջոցով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատին սիրավեպ ունի ուկրաինացի մոդելի հետ. աղջկան «նույնականացրել» են մատնահարդարման միջոցով




Ռեփեր եւ պրոդյուսեր Տիմատիին սիրավեպ են վերագրում Ալեքսանդրա անունով ուկրաինացի մոդելի հետ։

Starhit-ի հաղորդմամբ՝ ռեփերն ընդամենը մի քանի անգամ է հանրությանը ներկայացել «Холостяк» նախագծի հաղթող Եկատերինա Սաֆարովայի հետ։ Իսկ այժմ՝ Միկոնոս կղզում հանգստի ընթացքում, նրա հետ այլ աղջիկ է։


Երկրպագուները հանգել են այն եզրակացության, որ նրա ուղեկիցը մոդել է Կիեւից։ Ընդ որում, նրան «նույնականացրել» են մատնահարդարման միջոցով։ Տիմատին սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում նրան աղջիկ է գրկել, ում դեմքը կադրում չի հայտնվել։ Տեսանելի է միան նրա ձեռքը՝ երկար եղունգներով։

Երկրպագուները պարզել են, որ մոդելը հանգստանում է հունական նույն կղզում, ինչ Տիմատին։ Նրանք մի քանի անգամ նմանատիպ վայրերից լուսանկարներ են հրապարակել, սակայն միասին տեսախցիկի առաջ չեն հայտնվել։


Ի դեպ, լուսանկարներից մեկում, որը Սաշա Դոնին հրապարակել է համացանցում, երկրպագուները նրա մահճակալի մոտ գտնվող պահարանի վրա գլխարկ են նկատել, որը նման է Տիմատիի աքսեսուարին։

Ընդ որում, նշվում է, որ Ալեքսանդրան նման է Տիմատիի դստեր մորը՝ Ալյոնա Շիշկովային։