Կապանի համայնքապետը կրկնապատկել է Օլիմպիադայի մասնակից Լևոն Աղասյանի սպորտային նպաստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կապանի համայնքապետը կրկնապատկել է Օլիմպիադայի մասնակից Լևոն Աղասյանի սպորտային նպաստը




Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ, Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից, կապանցի Լևոն Աղասյանին։

Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանի Facebook-յան պաշտոնական էջը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկին օլիմպիական խաղերին մասնակցելու համար և հպարտությամբ շեշտել, որ արդեն իսկ մեծ հաջողություն է երիտասարդ տարիքում օլիպիական խաղերի ուղեգիր նվաճելը և Կապանը ներկայացնող եզակի մարզիկը լինելը։

Նա նաև հույս է հայտնել, որ Աղասյանը քրտնաջան մարզումների արդյունքում կփորձի իր ծննդավայրի պատիվը բարձր պահել միջազգային այլ հեղինակավոր մրցաշարերում ևս։

Իր կողմից համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ իր ուժերի ներածին չափով ամեն կերպ կաջակցի մարզիկին՝ նորանոր հաջողությունների հասնելու։