Մանեի արձագանքը Սոնայի՝ հարսի ծաղկեփունջը բռնելուն եւ Մարիի հարսանիքի հետաքրքիր մյուս դրվագները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանեի արձագանքը Սոնայի՝ հարսի ծաղկեփունջը բռնելուն եւ Մարիի հարսանիքի հետաքրքիր մյուս դրվագները




Ինչպես արդեն հայտնել ենք սեպտեմբերի 1-ին Մարի Ավանեսյանը եւ Վահե Բոյախչյանն ամուսնացել են: Առանձնացրել եւ ներկայացնում ենք զույգի հարսանիքի հետաքրքիր դրվագները, լուսանկարներն ու տեսանյութերը:

Պսակադրությունը տեղի է ունեցել Օձունի եկեղեցում, որտեղ էլ հարսանիքի օրը հանդիպել են Մարին եւ սիրելին՝ շրջանցելով հարսի տուն-փեսայի տուն երթուղին:



Զույգի հարսանիքը Լոռու մարզում է եղել: Խնջույքը վարել է Նորայր Եղյանը, հայտնի հյուրերի թվում են եղել Սոնա Ռուբենյանը՝ սիրելիի հետ, Հայկոն, Անուշիկ Ալավերդյանը, Սրբուկը, Մանե Գրիգորյանը եւ հայտնի այլ դեմքեր: Նրանցից շատերն իրենց կատարումներով շնորհավորել են նորապսակներին:




Հարսանեկան ծաղկեփունջը բռնել է երգչուհի Սոնա Ռուբենյանը:

Տարբերվող են եղել նաեւ տարոսիկները. դրանք տնակի տեսքով էին, իսկ վրան գրված է նորաստեղծ ընտանիքի կանոնները:):



Լուսանկարը՝ instagram.com/koloyan/