Լևոն Արոնյանը արդեն մեկնում է ԱՄՆ և շուտով հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լևոն Արոնյանը արդեն մեկնում է ԱՄՆ և շուտով հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո




Լևոն Արոնյանը արդեն մեկնում է ԱՄՆ և շուտով հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո: 

«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով»,–լրագրողների ու շախմատիստների հետ հանդիպմանն ասել է Արոնյանը`հավելելով, որ չգիտի՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի՞, թե՞ ոչ:

«Երբեք չեմ ցանկացել այլ դրոշի ներքո հանդես գալ։ Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Չեմ կարող ասել, որ այս քայլն իմ ցանկությամբ է»,- ասել է Արոնյանը։

«Այնպես չէ, որ մեկնում եմ ԱՄՆ և այլևս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թվականին բավականին ուժեղ դպրոցը փակվեց։ Մինչև այդ պետական ֆինանսավորմամբ էր գործում այն։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լավ մարզիչ մահացավ։ Տևական դադարից հետո դպրոցը վերաբացվեց, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսվեց «Վերածնվող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թվում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ»,–ասել է Գրոսմայստերը։