Կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն




Այսօր կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն։ Նա 88 տարեկան էր։


Խարիզմատիկ դերասանը, որը հաճախ էր ինքնուրույն վտանգավոր հնարքներ կատարում, 1960-ականներին արտ-հաուսից անցում է կատարել մեյնսթրիմ ֆիլմերի եւ դարձել է կատակերգությունների եւ մարտաֆիլմերի առաջատար ֆրանսիացի հերոսներից մեկը։


Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ ֆիլմերը դեղամիջոց են ձանձրույթի դեմ, դրական հույզեր եւ լավ տրամադրության չափաբաժին ստանալու միջոց մի քանի սերնդի համար։ Նրա հերոսները չվհատվող են, խիզախ, թեթեւամիտ, հրապուրիչ՝ ենթակա ընդօրինակման կամ հակառակը՝ օրինակ, թե ինչպես պետք չէ անել։ Բելմոնդոյի մարդկային խարզիմատիզմի եւ դերասական շնորհի արդյունքում նրանք միշտ եղել են վառ եւ բազմակողմանի։