Հայաստանի դեմ շատ ավելի լավ խաղացինք, քան ցանկանում էինք. Գերմանացիների կարծիքները․ sport.mediamax.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի դեմ շատ ավելի լավ խաղացինք, քան ցանկանում էինք. Գերմանացիների կարծիքները․ sport.mediamax.am



sport.mediamax.am-ը գրում է․

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը տպավորիչ հաղթանակ է գրանցել ԱԱ-ի ընտրական մրցաշարում: Երեկոյան այն 6:0 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանուն:


Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է գլխավոր մարզչի ու ֆուտբոլիստների կարծիքները խաղի վերաբերյալ:

Հանս Ֆլիկ


Մեր հաջորդ քայլն արեցինք: Թիմը կարող է հպարտանալ իր ելույթով: Հիմա պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա: Հավաքականը շատ որակներ ունի, ու շատ կարեւոր է, որ դրանք ցույց տա անհրաժեշտ պահին, ինչպես դա արեցինք Հայաստանի դեմ: Ստադիոնում մթնոլորտն անհավանական էր:



Սերժ Գնաբրի

Երեկոն շատ լավ ավարտեցինք, նույնիսկ չկարողացանք մեր հնարավորություններից մի քանիսն օգտագործել: Ընդհանուր առմամբ մենք առավելություն ունեինք հենց ամենասկզբից: Բավական տպավորիչ հաղթանակ էր: Այս ամենը կօգտագործենք նաեւ Ռումինիայի դեմ խաղում:

Լեոն Գորեցկա

Լրիվ այլ խաղ ստացվեց, ստադիոնում հիանալի մթնոլորտ էր, երեւում էին տրիբունաներում երկրպագուների հիացած դեմքերը: Մեծ հույսեր ունեինք եւ ցույց տվեցինք, թե ինչպես ենք ցանկանում խաղալ Ֆլիկի գլխավորությամբ: Շատ բան կարողացանք խաղի ընթացքում կյանքի կոչել: Հիմա նույնն Իսլանդիայի դեմ խաղում կրկնելու ժամանակն է:



Տիմո Վերներ

3 միջազգային խաղ եմ անցկացրել Շտուտգարտում ու 3 գոլի հեղինակ դարձել, այն հաջողակ վայր է ինձ համար: Հայաստանի դեմ շատ ավելի լավ խաղացինք, քան ցանկանում էինք:


Նյութի աղբյուրը այստեղ։
Լուսանկարը` Germany Football Team