«Ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե ստորագրված լինի պետությունը կործանողի կողմից». Արսեն Ջուլֆալակյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե ստորագրված լինի պետությունը կործանողի կողմից». Արսեն Ջուլֆալակյան




Կար ժամանակ (մինչև 2018թ ապրիլյան հայտնի դեպքերը…), երբ լրագրողները սեպտեմբերի 21-ից մի քանի շաբաթ առաջ սկսում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ովքեր ակնկալվում էր, որ պետք է պարգևատրվեն անկախության օրվա առթիվ, հարցնել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են երկրի նախագահի ձեռքից վերցնել պարգևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

«Հիմա շատ սյուռ է ստացվել: Հայաստանի ակախության երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք, ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը (Հայաստանին և Արցախին): Ըստ իս, ամենաճիշտ ժամանակն է, որ լրագրողներն իսկապես այդ հարցն ուղղեն ապագա պարգևատրվողներին: Կարծում եմ, շատ ճիշտ և խորհրդանշական կլինի, եթե բոլոր ոլորտների վաստակաշատ մարդկանց ծանրակշիռ մեծամասությունը հրապակայնորեն հրաժարվի ցանկացած տեսակի պարգև/մեդալ/պատվոգրից… Լիահույս եմ,որ շատերը պատրաստ են այդ քայլին գնալ, ուղղակի պետք է այդ ամենը մի փոքր համակարգել: Եվ առհասարակ, ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից»,- գրել է նա: