LIFEROOM | Յուլյա Ֆինկը՝խորթ հոր վերաբերմունքի,10 տարի երեխա չունենալու,ամուսնու, նրա ծնողների մասին․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

LIFEROOM | Յուլյա Ֆինկը՝խորթ հոր վերաբերմունքի,10 տարի երեխա չունենալու,ամուսնու, նրա ծնողների մասին․ Tert.am Life




Tert.am Life-ի LIFEROOM նախագծի հյուրն այս անգամ դերասանուհի Յուլյա Ֆինկն է։ Յուլյան ազգությամբ գերմանուհի է, սակայն փոքր տարիքում հայտնվել է Հայաստանում, քանի որ մայրն ամուսնացել է հայ տղամարդու հետ։ Այն, որ ինքը հայի արյուն չունի և հայրը խորթ է դերասանուհին իմացել է միայն 13 տարեկանում։
  
Նա և հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը կարողացան երեխա ունենալ միայն ամուսնությունից 10 տարի անց։ Զույգի կյանքում երեխայի սպասելու շրջանը հեշտ չի եղել։ Յուլյան հիշում է, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել։ Չնայած բոլոր դժվարություններին և վեճերին՝ նա և ամուսինն իրար չեն մեղադրել այս հարցերում և չեն բաժանվել։ Մի քանի տարի զույգն առհասարակ որոշել է չգնալ բժշկի։ Թե ինչպես են վերադարձել երեխա ունենալու հարցին, Յուլյան պատմել է LIFEROOM-ում։

Դերասանուհու հետ զրուցել ենք նաև սկեսուրի սկեսրայրի վերաբերմունքի, իրենց չճնշելու կարևորության մասին։

Թեև Յուլյան հայուհի չէ, հենց նա է հրաժարվել երեխաներին ունենալ ԱՄՆ–ում։ Ասում է՝ իրենք կմեծանան, կորոշեն որտեղ ապրել, բայց ինքը Հայաստանն է սիրում։

Հեղինակ և վարող՝ Ամալյա Հովհաննիսյան

Նյութի աղբյուրը այստեղ։