«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն». Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն». Փաշինյան


Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Ըստ այդմ, քաղաքացիները 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր կունենան: