Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում




Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում, որն անցկացվում է օնլայն:

Մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Վրաստանին (3.5:2.5), պարտվել Իրանին (2:4) ու ոչ ոքի խաղացել Հունաստանի հետ (3:3):

Հաջորդ տուրերում հայ շախմատիստները կմրցեն Ռումինիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի և Չինաստանի հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: