Տիմատիի նոր ընկերուհին պարզաբանել է, թե ինչու է միաժամանակ երկու խաչ կրում իրանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատիի նոր ընկերուհին պարզաբանել է, թե ինչու է միաժամանակ երկու խաչ կրում իրանին




Ռեփեր Տիմատիի նոր ընկերուհին՝ ուկրաինացի մոդել Սաշա Դոնին, պարզաբանել է, թե ինչու է իրանին միանգամից երկու խաչ կրում։ Հայտնի արտիստի ընտրյալը հետեւորդների հարցերին պատասխանել է Ինստագրամյան էջի Սթորիս բաժնում՝ նշելով, որ ինքը «շատ հավատացյալ է»։

Վերջերս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նկատել էր, որ Տիմատիի նախկին ընկերուհին՝ Անաստասիա Ռեշետովան եւս իրանին երկու խաչ էր կրում։ Հայտնի հաղորդավարուհին Տելեգրամյան ալիքում ծաղրել էր ռեփերի սիրելիների այդ սովորությունը։ «Այս ի՞նչ սովորություն ունեն Տիմատիի կանայք՝ երկու խաչ կրել։ Այդպես ավելի ապահո՞վ է, ո՞վ գիտի»,- հետեւորդներին էր դիմել Սոբչակը։

Համացանցի շատ օգտատերեր այժմ քննարկում են, որ Տիմատիի նոր ընտրյալը շատ նման է Տիմուր Յունուսովի նախկին սիրելիին՝ Ալյոնա Շիշկովային։ Երկուսն էլ մոդելային բիզնեսով են զբաղվում, շիկահեր են։ Հեյթերները Սաշա Դոնիին նույնիսկ սկսել են անվանել «Շիշկովա Ալիէքսպրեսից»։

Տիմատիի նոր սիրելին գրեթե 20 տարով երիտասարդ է ռեփերից, նա 19 տարեկան է։ Այժմ Դոնին ռեփերի հետ հանգստանում է Միկոնոսում։ Սաշան սոցիալական ցանցերում մշտապես լուսանկարներ է հրապարակում Հունաստանի կղզուց։