Լրահոս

«Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը՝ հրապուրիչ կերպարում




Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը նոր լուսանկար հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Դայանան սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է սեւ դասական կոստյումի հետ։ Դայանան արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։


Ի դեպ, Դայանան օրեր առաջ նշել է 23-ամյակը։ Նա NEWS.am STYLE-ին էր տրամադրել օրվա կադրերն ու պատմել ծննդյան անակնկալների ու ամենամեծ երազանքի մասին: «Օրվա անակնկալները շատ տարբեր էին՝ զարդեր, ծաղիկներ, պայուսակ, զգեստ ու այլ բաներ: Օրս, առհասարակ, շատ բովանդակալից է անցել: Երեկոս անցկացրել եմ հարազատ մարդու հետ, ցերեկը՝ մտերիմներիս, ընկերուհիներիս հարազատ միջավայրում»,- գրել էր նա։