«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը


Դաժան մանկություն, ապրեցնող տաղանդ, հավերժ թվացող խոստում եւ թշնամանքի պատճառով ընդհատված ընկերություն. Կոմիտասը նույնն է՝ իր հանճարեղ լռությամբ ու ինքնամփոփ պատկերով, բայց Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայ մեծ Վարդապետի կյանքը ներկայացնում է նոր գույների ու պատմությունների ներքո:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որը հետաձգվել էր համավարակով ու երկրում պատերազմական գործողություններով պայմանավորված, կայացավ երեկ՝ սեպտեմբերի 10-ին՝ կարմիր գորգի ուղեկցությամբ ու փակ ցուցադրությամբ: Հայաստանում այս ֆիլմին վաղուց էին սպասում, սակայն Լոս Անջելեսում հանդիսատեսն արդեն հասցրել էր դիտել այն դեռեւս 2019 թ-ին:

Ֆիլմը Սողոմոն վարդապետի կյանքի մասին է, նաեւ ընկերության, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Այն ներկայացնում է Կոմիտասի մանկությունը, նրա ամենամտերիմ ընկերներին՝ միակ մարդկանց, որոնց որբ պատանին ուներ իր կյանքում: Այն Կոմիտասի խոսուն լռության ու դաժան ապրումների մասին:

 
 Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք: