Նոր երգում Բուզովան ծաղրել է Դավային եւ նշել նրանց բաժանման հերթական պատճառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր երգում Բուզովան ծաղրել է Դավային եւ նշել նրանց բաժանման հերթական պատճառը




Օլգա Բուզովան ծաղրել է ռեփեր Դավային իր նոր՝ «Без дел» երգում եւ ակնարկել է նրանց բաժանման պատճառի մասին։ Նման եզրակացության են հանգել երգող հաղորդավարի երկրպագուները, փոխանցում է 5 канал-ը։

«Ես ջնջում եմ խոստումները / դրանք միայն խոսքեր են / մինչ դու առանց գործի ես / ես այնքան եմ հոգնել տրամվայ սպասելուց / ամեն ինչ կարող եմ ինքս / մինչ դու առանց գործի ես», - ասվում է կոմպոզիցիայի կրկներգում:

Բուզովան իր բաժանորդներին առաջարկել է օգտագործել այդ կոմպոզիցիայի բառերը իրենց երկրորդ կեսի հետ հարաբերությունները պարզելու համար, որը «միայն կերակրում է իր խոստումներով»:


«Այս երգը միացրեք, որ ձեր երկրորդ կեսը լսի, ով մշտապես «առանց գործի է», որպեսզի նա հասկանա՝ դու հիմար չես, եւ դու արդեն ալերգիա ունես նրա ստերից», - խորհուրդ է տվել Օլգան:

«Հիմա ամբողջ երկիրը գիտի Դավիթի ու Օլյայի բաժանման պատճառը։ Ծեր կինը պարզապես հոգնել է անգործությունից», - անմիջապես արձագանքել են հետեւորդները:

Նրանք նաեւ քննադատել են այն տեսնյութը, որն ուղղորդվում է երգով։ Հոլովակում Բուզովան կատարում է ոչ երկիմաստ շարժումներ։ Երկրպագուները այն նմանացրել են Satisfaction հիթին։ Շատերը չեն գնահատել երգի բառերը։

«Երգի տեքստը ինչ-որ շիլա է», «երգը ծպտված հայհոյանքներով է», «հերթական անմակարդակությունը», - համացանցի օգտատերերը գնահատել են Բուզովայի նոր «ստեղծագործությունը»։