Մեսսին ու Նեյմարը չեն ընդգրկվել ՊՍԺ-ի` Կլերմոնի հետ խաղի հայտացուցակում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսսին ու Նեյմարը չեն ընդգրկվել ՊՍԺ-ի` Կլերմոնի հետ խաղի հայտացուցակում




Հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը, ինչպես նաև կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսն ու Անխել Դի Մարիան չեն ընդգրկվել ՊՍԺ-ի` Լիգա 1-ի 5-րդ տուրի` «Կլերմոնի» հետ խաղից հայտացուցակում։

ՊՍԺ-ի հայտացուցակն ընդհանուր առմամբ ունի այս տեսքը

Դոնարումա, Նավաս, Լետելյե, Հաքիմի, Կիմպեմբե, Մարկինյոս, Մբապե, Իկարդի, Ռաֆինյա, Դանիլո, Ռիկո, Վեյնալդում, Էրերա, Դիալո, Դրաքսլեր, Կերեր, Մենդեշ, Գեյե, Բիտշիաբու, Յանսանե, Բիտմուսալա, Էբիմբե։

ՊՍԺ-«Կլերմոն» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 19։00-ին։ Խաղը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ ՊՍԺ-ն 4 խաղից հետո 12 միավոր է վաստակել ու գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Կլերմոնը» 8 միավորով 3-րդ տեղում է։