Լրահոս

Նիհարած Գոհար Ավետիսյանի լուսանկարները Հունաստանից և գիշերներն ուտելու ցանկությանը դիմակայելու տարբերակը




Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը մշտապես պայքարի մեջ է ավելորդ քաշից ազատվելու համար։ Ամիսներ առաջ նա դիմեց վիրահատական միջամտության, սակայն դրանից հետո էլ սննդակարգ է պահում՝ փորձելով չվերադառնալ նախկին քաշին։

Գոհարը կրկին նիհարել է։ Այս շրջանում Հունաստանի Միկոնոս կղզում հանգիստը վայելող դիմահարդարը գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել և պատմել, թե ինչպես էր դիմադրում գիշերներն ուտելու ցանկությանը։

«Ամեն գիշեր, երբ ես սարսափելի ուտել էի ուզում, ինքս ինձ ասում էի՝ դիմացիր, թանկագինս, փոխարենը գեղեցիկ լուսանկարներ կունենաս հանգստի ժամանակ»,– գրել է Գոհարն ու հետևորդներից հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն այսպիսի արդյունքի մասին։