Ծնվել է մոդել Էմինա Ցունմուլայի եւ հայ միլիոնատիրոջ որդին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է մոդել Էմինա Ցունմուլայի եւ հայ միլիոնատիրոջ որդին



Մոդել Էմինա Ցունմուլայն ու նրա ամուսինը՝ միլիոնատեր Սեմ Նազարյանը, կրկին ծնողներ են դարձել․ լույս աշխարհ է եկել նրանց որդին։ Զույգն արդեն իսկ մեծացնում էր երկու դուստրերին՝ Միային եւ Էլլա-Ֆարիային։ Մոդելն ուրախալի լուրը հայտնել է Ինստագրամյան էջում։



«Իմ փոքրիկ մարդուկ, դու արդեն շատ բան ես սովորեցրել ինձ, եւ առաջինը համբերությունն էր։ Խոսքն այն մասին չէր, թե երբ ես լույս աշխարհ գալու, այլ այն մասին, թե երբ էիր ցանկանում անել դա։ Դու ինձ սովորեցրել ես, որ կյանքում ոչինչ տեղի չի ունենում այն ժամանակ, երբ դու դա ցանկանում ես, այլ այն ժամանակ, երբ դրան վիճակված է տեղի ունենալ։ Շնորհակալություն այդ դասի եւ շատ այլ բաների համար»,- լուսանկարը մակագրել է մոդելը։

Սեմ Նազարյանն ամերիկացի բիզնեսմեն է, որը հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսն ընդլայնել է՝ վերածելով Մայամիի, Կալիֆոռնիայի եւ Լաս Վեգասի լավագույն գիշերային ակումբերի կայսրության, որոնցից յուրաքանչյուրն ամեն տարի 300 միլիոն դոլար եկամուտ է բերում։



Ցունմուլայը զարդարել է «Fashion», «French», «Stiletto», «Elle Claire», «Vogue», «Harper's Bazaar», «Surface» ամսագրերի շապիկները։ Նա նաեւ մասնակցել է Victoria's Secret-ի ցուցադրություններին, սակայն «հրեշտակ» այդպես էլ չի դարձել։