Երեք սերունդ. ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանների և Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքն ու սերունդների բախման մասին գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեք սերունդ. ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանների և Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքն ու սերունդների բախման մասին գրառումը




Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել մայրիկի՝ երգչուհի՝ Զարուհի Բաբայանի և տատիկի՝ պարուհի Սոֆի Դևոյանի հետ։

Իրենց լուսանկարներում նրանք հաճախ են ցույց տալիս ընտանիքի կանանց 3 սերնդին։

«Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ: Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը, համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր, դա գիտենք բոլորս»,– լուսանկարների շարքին կից գրել է Զարուհին։

Ավագ Սոֆի Դևոյանն իր հերթին գրել է․ «Գեղեցիկի մասին պատկերացումներն ու ընկալումները յուրովի են։ Այն դեռ շարունակում է մնալ բնության ամենամեծ գաղտնիքը»։