Գոհար Հարությունյանը՝ «Միսս Արմենիա» մրցույթի նոր կարգի և աղջիկների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Հարությունյանը՝ «Միսս Արմենիա» մրցույթի նոր կարգի և աղջիկների մասին



Tert.am Life-ը գրում է․

Սեպտեմբերի 22-ին կկայանա «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթները: Այս տարի մրցույթի ձևաչափը փոփոխվել է: Այս օրերին Ծաղկաձորում նկարահանվում է ֆիլմ աղջիկների մասին, որն էլ կցուցադրվի թագադրման օրը: Աղջիկների դեֆիլեն կկայանա թագադրությանը նախորդող օրերին, և ժյուրիի անդամներն իրենց որոշումը կկայացնեն սեպտեմբերի 18-ին, սեպտեմբերի 19-ին կգնահատեն նրանց բեմական կեցվածքը:

Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում, լուսանկարել աղջիկներին ու մրցույթի անցկացման նոր կարգի մասին զրուցել «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ:


«Արդեն երկու տարի է՝ մշակում ենք մի ձևաչափ, որով կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկներին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ: Մեր աղջիկները բավական կրթված են, շատերը մեծ հաջողությունների են հասել բիզնեսում: Պարզապես ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետև հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնելու մյուս երկրների գեղեցկուհիների կողքին և մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,- ասաց Գոհարը՝ պարզաբանելով, թե ինչու այս տարի թագադրումը կլինի ոչ թե դեֆիլեից, այլ կարմիր գորգի արարողությունից և ֆիլմի ցուցադրությունից հետո:

Գոհարը նկատեց, որ շատ հետաքրքիր զրույցներ են ունեցել աղջիկների հետ. «Եղել է մասնակից, որը հասկացել է, որ ինքը դեռ պատրաստ չէ երկիրը ներկայացնելու: Մյուսները պատրաստ են. հասկանում են պատասխանատվության ու հետմրցութային բարդությունների չափը: Կարծում եմ՝ այս տարին բեկումնային կլինի, և հասարակությունը կհասկանա, որ գեղեցկության մրցույթների մասնակիցները շատ նպատակասլաց, հզոր, հոսքին հակառակ գնացող և մեծ ապագա խոստացող աղջիկներ են»:


Գոհարը նկատեց, որ, այսպիսով մարդիկ հնարավորություն կունենան հասկանալու, որ գեղեցկության մրցույթները ոչ հասակի, ոչ էլ 90/60/90 ստանդարտի մասին են:

Նա նկատեց, որ մյուս չափանիշները ցանկալի են, բայց պարտադիր չեն: Իրենք կարևորում են աղջիկների հանրային խոսքի վարպետությունը, անգլերենի իմացությունը, բեմական կեցվածքը, քայլվածքը, բայց դա պարտադիր պայման չեն համարում:

Ըստ Գոհարի՝ մասնակիցներն այնքան մրցունակ են, որ ինքն էլ չի կողմնորոշվել իր ֆավորիտի հարցում, թեև ինքը ժյուրիի կազմում ընդգրկված չէ: Ժյուրիի անդամները 9 են: Մրցույթի պրոդյուսեր Էդգար Սահակյանի գնահատմամբ՝ փորձել են պրոֆեսիոնալ ժյուրի հավաքել. «Երբ ժյուրիի կազմը պրոֆեսիոնալ չէ, նրանք միայն աղջիկների արտաքին գեղեցկությանն են ուշադրություն դարձնում, իսկ գեղեցկության մրցույթներում միայն այդ չափանիշը չէ, որ կարևոր է: Մասնակիցը այդ մրցույթում իր պետության դեմքն է, ու մեր խնդիրն է նրան ներկայացնել իր բոլոր լավ կողմերով»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում