Բաստայի էներգետիկ համերգը Երևանում ու ներկայացրած պահանջը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բաստայի էներգետիկ համերգը Երևանում ու ներկայացրած պահանջը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Tert.am Life-ը գրում է.

2 անգամ հետաձգվելուց հետո Երևանում կայացավ Բաստայի մենահամերգը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը բազմամարդ էր, երկրպագուները մոտ երկու տարի սպասել էին այս համերգին, որը կայացավ «Prime Production»-ի նախաձեռնությամբ։

Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

41–ամյա ռեփերն աչքի է ընկնում անմիջականությամբ, որը փոխանցեց երկրպագուներին։ «Ես Բաստան եմ, 41 տարեկան, և ես առաջին անգամ եմ Երևանում»,– ի սկզբանե ներկայացավ ռեփերը՝ ներկայացնելով իր պահանջները:)



«Ես ծափահարություններ եմ ակնկալում և չեմ ամաչում այդ փաստից, քանի որ համերգից ցանկանում եմ տանել լավագույն հիշողությունները»,– ասաց երգիչը՝ հորդորելով նստած մարդկանց չալարել և պարել, ծափահարել ու ապահովել էներգետիկ տրամադրությունը։

Երկրպագուներն էլ այս առումով «առատաձեռն» էին․ հատկապես պարահրապարակում էներգիայի պակաս չկար։

«Кинолента», «Моя вселенная», «Моя игра», «Мама», «Мои разбитые мечты», «Не болей», «Сансара», «Выпускной»․ ռեփերի հայտնի ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ ընդունվեցին լսարանի կողմից։ Երկրպագուները նրան հավասար երգում էին։







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: