Իննա Խոջամիրյանը նոր սիրելի ունի՞

Starnews.am-ը գրում է.
Օրերս կայացել էր «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի վերամշակված տարբերակի պրեմիերան:
Ներկաների թվում էր նաեւ դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Ըստ ականատեսների՝ Իննան բավական երջանիկ տեսք ուներ, ավելին՝ նա միայնակ չէր: Պարբերաբար երեկոյի ընթացքում նրան էր մոտենում մի երիտասարդ:
Նշենք, որ երիտասարդը հանրային դեմք չէ: Մինչ այդ Իննայի կյանքում միայն հանրությանը հայտնի տղամարդիկ էին: