Կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը




Կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը:

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նրա ընտանիքի անդամները։

Լևոն Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է 1955թ–ից:

Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։

Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։