«1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում



Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:

Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»֊ը։


Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:

Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:

Նախագիծն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո: Նախագծի աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը, «ՀՌՀ Ուսանողական խորհրդ»-ը և «Oprint»-ը: Նախագիծը կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների Միության» հետ համատեղ:
 
Մեկնարկը՝ Սեպտեմբերի 27, ժամը 19:00-ին 
Ավարտը՝ Սեպտեմբերի 29, ժամը 16:00-ին 
Հանդիպման վայրը՝ Նկարիչների Միություն՝ առաջին հարկի ցուցասրահ (ք․Երևան,Աբովյան 16) Հեռ. (096) 772 446 // (093) 494 034 // (010) 564 853 

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է 
Նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին...