Լրահոս

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 27-ի համար




ԽՈՅ

Օրվա սկիզբը բարենպաստ է: Դա հրաշալի ժամանակ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, խոստումները կատարելու, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Շատ բան միանգամից հրաշալի կստացվի: Դուք արագ կսովորեք, շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:
Օրվա երկրորդ կեսն էլ հաջող կդասավորվի, բայց նույնքան փայլուն չի լինի: Հանգստացեք, դուք արժանի եք դրան: Կարող եք հանդիպել ընկերների հետ, որոնք ուրախ կլինեն ձեզ տեսնել, ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կառաջարկեն: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները:

ՑՈՒԼ

Օրվա սկզբին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Դուք բռնկուն ու անհամբեր կլինեք, լրջորեն կբարկանաք, եթե ինչ-որ մեկը ձեզ կես խոսքից չհասկանա: Բայց օրվա այդ հատվածում լուրջ կոնֆլիկտներ հազիվ թե լինեն: Շրջապատողները բարյացակամ տրամադրված կլինեն, հաճախ զիջումների կգնան, կաշխատեն ուրախացնել ձեզ:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Դա հրաշալի ժամանակ կլինի և՛ նոր գործեր սկսելու, և՛ նրանք ավարտելու համար, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Ցուլեր վաղուց կատարած աշխատանքի դիմաց արժանի պարգև կստանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Գումարի հետ կապված ցանկացած հարցում զգույշ է պետք լինել: Լավագույն օրը չէ կարևոր ֆինանսական հարցերը լուծելու համար: Իրավիճակը ճիշտ գնահատելը, մի քանի տարբերակներից լավագույնն ընտրելը դժվար կլինի: Աշխատեք լսել հին ծանոթների խորհուրդները, որոնց փորձին վստահում եք:
Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ, ինչպես նաև իրական բեկում այնտեղ, որտեղ երկար ժամանակ տեղում դոփում էիք: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ

Բարենպաստ օր է մասնագիտական կապերի, օրինակ՝ պոտենցիալ գործընկերների և հնարավոր գործատուների հետ հանդիպելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Ձեր գիտելիքներն ու կարողություններն աննկատ չեն մնա: Հնարավոր են անսովոր ու անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ:
Ներդաշնակ կդասավորվեն նաև անձնական հարաբերությունները: Դուք համբերատար ու նրբանկատ կլինեք մտերիմների հետ, նրանք էլ շնորհակալ կլինեն դրա համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ շատ կունենաք: Կուզենաք դրանք անհապաղ կյանքի կոչել, և պայմանները թույլ կտան դա անել:

ԱՌՅՈՒԾ 

Օրվա սկիզբն անհանգիստ ու ոչ միանշանակ կլինի: Դուք շրջապատողների պրովոկացիաներին չեք տրվի, բայց երբեմն սեփական ցանկություններին կհետևեք, իսկ հետո կզղջաք դրա համար: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, փոքրիկ թյուրիմացություններ: Բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Շատ Առյուծներ այդ հատվածում պիտի զբաղվեն ընտանեկան գործերով, լուծեն տնային խնդիրներն ու օգնեն մտերիմներին: Երեկոն կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որին կարոտել էիք:

ԿՈՒՅՍ

Օրվա առաջին կեսը բազում նորություններ կբերի: Օգտակար կլինի ստացված տեղեկատվությունը ստուգելը, քանի որ ինչ-որ մեկը անկախ սեփական ցանկությունից կարող է ձեզ մոլորության մեջ գցել: Բարենպաստ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք, ինչպես ձեզ է թվում, կարող են հուսալի համախոհներ ու ընկերներ դառնալ:
Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք միապաղաղ գործերի վրա: Որոշ Կույսեր պիտի վերադառնան այն հարցերին, որոնք վաղուց լուծված էին համարում: Դա բավական հոգնեցնող, բայց շատ արդյունավետ շրջան կլինի: Երեկոյան ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան շատ բան եք հասցրել անել:

ԿՇԵՌՔ

Հարմար օր է ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, ինչ-որ բան վերաձևելու և կատարելագործելու համար: Դուք այդ ամենից լավ գլուխ կհանեք, ընդ որում՝ մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք նախաձեռնել:
Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել գործնական ու անձնական հարաբերությունները: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, հիմա դուք կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Օրվա երկրորդ կեսին շատ Կշեռքների համար օգտակար կլինի վերջին շաբաթների իրադարձությունների շուրջ մտածելը: Հնարավոր է՝ դուք անսպասելի, բայց ճիշտ եզրահանգումների գաք:

ԿԱՐԻՃ

Անհանգստության ու տագապի համար լուրջ պատճառներ հազիվ թե լինեն: Շատ բան լավ կդասավորվի, իսկ եթե խնդիրներ առաջանան, դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանք լուծել: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնց նախկինում կարևոր ծառայություններ եք մատուցել:
Աստղերը ձեզ հաճելի հանդիպումներ են խոստանում: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները, հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Օրը հարմար է ձեզ համակրելի մարդու հետ շփումներում նախաձեռնող լինելու, մտերմանալու առաջին քայլերն անելու համար: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Չցանկանալով անգործ նստել՝ դուք նոր բան կստանձնեք, բաց չեք թողնի ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորությունը, կուրախանաք բարդ առաջադրանքը լուծելու շանսի համար: Չնայած դուք չեք փորձի համընդհանուր ուշադրություն հրավիրել ձեր հաջողությունների վրա, բայց դրանք աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:
Հավանական են նոր ծանոթություններ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ կտեսնեք, շատերին դուր կգաք: Օրը կարող է երկարատև ընկերության կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Այսօր ձեզ երբեմն սխալ կհասկանան, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու նորից ու նորից բացատրել ամենահասարակ բաները, իսկ դա ձեզ ընդհանրապես չի ուրախացնի: Բայց ձեզ կհաջողվի վերահսկել բացասական հույզերը, իսկ հումորի զգացումը հաճախ կօգնի լիցքաթափել մթնոլորտը: Այնպես որ՝ լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, փոքրիկ թյուրիմացություններն էլ անցյալում կմնան:
Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, դուք հրաշալի գլուխ եք հանում բարդ գործերից: Կհաջողվի նկատել կարևոր մասերը, որոնք վրիպել են ուրիշների աչքից:

ՋՐՀՈՍ

Օրվա սկիզբը բարենպաստ է: Բազում նոր գաղափարներ կհայտնվեն: Պայմանները թույլ կտան անմիջապես անցնել մտածածն իրագործելուն, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք ու սկսեք գործել: Առաջին քայլերը ստիպված եք լինելու ինքնուրույն անել: Ավելի ուշ օգնականներ ու համախոհներ ձեռք կբերեք:
Չի հիասթափեցնի նաև օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Լավ է հյուրեր ընդունեք. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ՁԿՆԵՐ

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ: Դա լավագույն օրը չի լինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Հեշտությամբ կսխալվեք, նշանակալի գումար կծախսեք դատարկ բաների վրա:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ ձեր տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսը շատ Ձկների հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Այդ շրջանը հարմար է ապագայի մասին զրուցելու ու ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչպես է լավ գործել և ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: