«Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից, պարզապես գիտակցում են դրանք, ու երբեք դրանց գերին չեն դառնում...»․ Էդգար Իգիթյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից, պարզապես գիտակցում են դրանք, ու երբեք դրանց գերին չեն դառնում...»․ Էդգար Իգիթյան




Դերասան Էդգար Իգիթյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու հետ։ Հրապարակմանը կից Էդգարը խոսել է «ուժեղ մարդու» մասին․



«Ուժեղ մարդ» ասվածը նշան չէ, ոչ խարան է, ոչ էլ կոչում։ Դա ապրելակերպ է, մի ինքնատիպ դպրոց... դա այն հարվածների քանակն է, որոնց կարողացել ես դիմակայել, այն թիվը, թե քանի անգամ ես ծնկած վիճակից վեր բարձրացել։

Ուժը ֆիզիկական ցուցանիշներով չի չափվում, այլ նրանով, թե ինչպես ես կարողացել բարձրանալ կյանքի հատակից, այն էլ` առանց արժանապատվությունդ կորցնելու։ Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից, պարզապես գիտակցում են դրանք, ու երբեք դրանց գերին չեն դառնում...չեն վախենում սխալներ անելուց, այլ պարզապես ստանձնում են դրանց հետևանքների պատասխանատվությունը և ամեն բան նորից են սկսում... կրկին ու կրկին։

Ուժեղները չեն կորցնում հավատը, փոխարենը ամրապնդվում են ու շնորհակալ լինում հոգում սպի թողած հերթական դասի համար։ Եվ այո, ուժեղները նույնպես կարող են լաց լինել, կորցնել իրենց, հուսահատվել, հիասթափվել ու տառապել։ Բայց նրանք երբեք չեն հանձնվում։ Ամեն բանին հակառակ նրանք շարունակում են հավատալ սիրուն... էլ ով, եթե ոչ նրանք գիտեն, որ միայն սերը կարող է փրկել... և միայն սիրելով է, որ կարելի է զգալ ուժի ողջ զորությունն ու անսահմանությունը։

Ճիշտ չէ, երբ ասում են, թե ոգով ուժեղ է նա, ով կարողացել է հաղթահարել իր զգացմունքները և սովորել ապրել ուղեղով։ Ես կասեի` լրիվ հակառակը. իրապես ուժեղ է նա, ով սովորել է ապրել սրտով` միևնույն ժամանակ չմերժելով լսել ուղեղի ձայնը։

Ոմանք կասեն, թե այդպիսի բալանսը իրական ու հնարավոր լինելու համար չափից դուրս կատարյալ է... ինչ իմանաս... գուցեև այդպես է։ Հնարավոր է նաև, որ մինչև վերջ չես բացահայտել ինքդ քեզ սիրուդ զորությանը համոզվելու համար... ուրեմն ճանապարհդ շարունակվում է...

Թևավոր հոգի...», - գրել է նա։