«Մեծ կորուստ է բոլոր հայերի եւ անձամբ ինձ համար»․ Սարիկ Անդրեասյանի գրառումը Հայկոյի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեծ կորուստ է բոլոր հայերի եւ անձամբ ինձ համար»․ Սարիկ Անդրեասյանի գրառումը Հայկոյի մասին



Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գրառում է կատարել իր Instagram-ում՝ նվիրված երգիչ եւ կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին, ով այսօր մահացել է կորոնավիրուսով հիվանդությունից հետո առաջացած բարդություններից:


«Մեծ կորուստ է բոլոր հայերի եւ անձամբ ինձ համար։ Այսօր մահացել է երգիչ եւ երգահան Հայկոն։ Հայկոն գլուխգործոց երաժշտություն է գրել իմ «Երկրաշարժ» ֆիլմի համար։ Նրա երգերով մեծացել են հարյուր հազարավոր հայ երեխաներ։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայրս», - գրել է ռեժիսորը։

ՀՀ վաստակավոր արտիստը հոսպիտալացվել էր օրեր առաջ։ Սիրված ու տաղանդավոր երիաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։