Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն. Արմեն Սարգսյանը ցավակցել է երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն. Արմեն Սարգսյանը ցավակցել է երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ




ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան առիթով։

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի անժամանակ մահվան մասին: Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են: Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում: Ափսոսանքի խոր զգացումով ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Հայկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին»,- այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայկոն (Հայկ Հակոբյանը) մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։