Լրահոս

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ձեզ հարաբերություններ պարզել կամ էլ պարզապես վիճել սիրելիի հետ: Խոյերի ընտրյալները այսօր չափազանց կամակոր են տրամադրված. նրանք կվիճեն նույնիսկ ձեր ամենաանմեղ արտահայտությունների պատճառով:

ՑԼԵՐ

Նույնիսկ եթե այսօր Ցլերը տարաձայնություններ ունենան իրենց սիրելիի հետ, չարժե կենտրոնանալ այդ հանգամանքի վրա: Դուք միմյանցից տարբերվում եք, եւ միշտ չէ, որ ձեր նպատակները համընկնում են:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրային ճակատում տիրող իրավիճակը կարող է Երկվորյակներին ընտրության առջեւ կանգնեցնել, եւ այդ ընտրությունը կատարելը սարսափելի բարդ կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ցանկացած հարցեր քննարկելիս՝ Խեցգետինները կդրսեւորեն տրամաբանական մոտեցում, մինչդեռ նրանց սիրելիները, ճիշտ հակառակը, ցանկացած թեմա կարող են կատակի վերածել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ անհրաժեշտ է ուշադրություն ու նրբանկատություն դրսեւորել ձեր սիրելիի հանդեպ: Հնարավոր է, որ նա ձեր օգնության, խորհուրդների կամ բարոյական աջակցության կարիքն է զգում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերի համար չափազանց օգտակար կլինի խորհուրդ ստանալ ինչ-որ մեկից իրենց անձնական կյանքի վերաբերյալ: Ընդ որում, ամենեւին էլ անհրաժեշտ չէ անկեղծանալ կամ էլ ուղղակի կերպով կարծիք հարցնել: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հետեւել այն մարդկանց օրինակին, ովքեր երջանիկ անձնական կյանքով են ապրում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կարող է թվալ, որ նրան, ում դուք համակրում եք, չի նկատում ձեզ եւ նույնիսկ դիտավորյալ արհամարհում է: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս խուսափել շուտափույթ եզրահանգումներից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե այսօր Կարիճները ցանկանում են որեւէ կարեոր բան ասել իրենց սիրելիներին, ապա աստղերը նրանց խորհուրդ են տալիս արտասովոր տեսքով արտահայտել իրենց զգացմունքները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր երջանկությունն այսօր ձեր սեփական ձեռքերում է: Եթե դուք ունեք ծրագիր, թե ինչպես գրավել սիրելիի ուշադրությունը եւ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել, ապա այսօր գործելու իսկական ժամանակն է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրների համար ռոմանտիկ տեսակետից լավագույն օրը չէ: Աստղերն առաջարկում են հանգստանալ սիրային հույզերից եւ ուշադրությունը կենտրոնացնել կյանքի այն ոլորտների վրա, որտեղ հույզերը բացակայում են:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե դուք դեռ միայնակ եք, բացառված չէ, որ այսօր արտասովոր մի ծանոթություն կհաստատեք նրա հետ, ով ընդհանրապես ձեր ճաշակով չէ:

ՁԿՆԵՐ

Եթե վերջերս Ձկները անուշադրության են մատնել սիրելիի հետ իրենց հարաբերությունները, ապա այսօր ժամանակն է վերադարձնել կորսված վերահսկողությունը: Վատ չի լինի, եթե Ձկները այսօր գնահատեն իրենց հարաբերությունները, ամեն ինչ ծանր ու թեթեւ անեն եւ այլն: