Հայկոյի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկոյի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում




Երեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյան): Հարազատները, ընկերները, գործընկերներն ու հազարավոր երկրպագուները Արամ Խաչատրյան համերգասրահում են, որտեղ արտիստի երգերի հնչյունների ներքո ու ծափահարություններով ճանապարհում են նրան Վերեւ՝ ինչպես վերնագրված է երգչի սիրված երգերից մեկը:

Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով: Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: